Կարծիք

04.12.2021 10:09


Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններում մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու դրա վերարտադրմանը նպաստող կուսակցություններին ու դաշինքներին

Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններում մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու դրա վերարտադրմանը նպաստող կուսակցություններին ու դաշինքներին

Սիրելի' հայրենակիցներ

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի խոշորացված 36 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Այդ ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցում է 19 համայնքում:

ՀՅԴ-ն հանդիսանում է ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանուն իր իշխանության պահպանման, վերարտադրման ու ընդլայնման, օգտագործելով պետական և վարչական ողջ լծակներն ու ռեսուրսները, ամեն գնով ձգտում է նվաճել ՏԻՄ-երը:

Ակնհայտ է՝ օրվա իշխանություններն իրենց ազգադավ և աղետալի հետևանքներով լի քաղաքականությունը փորձում են տեղայնացնել կամակատար պաշտոնյաների և ավագանիների միջոցով:

Ելքը հետևյալն է՝ որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններում մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու դրա վերարտադրմանը նպաստող կուսակցություններին ու դաշինքներին:Սիրելի հայրենակիցներ, համակիրներ, ընկերներ, կոչ եմ անումառաջիկա ընտրություններին ձեր քվեն տալ այն քաղաքական ուժերին և դաշինքներին ,ովքեր ունեն կամք և վճռականություն այս չարիքի կառավարության դեմ պայքարելու,երկրի անկումը կասեցնելու և հետագա վտանգներն ու ապօրինությունները կանխելու համար:Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններն այս իշխանություններին ԴԻՄԱԴՐԵԼՈՒ և ձեր կամքը ցուցադրելու հերթական հնարավորություն է՝ հանուն ձեր համայնքի և Հայաստանի բարօրության։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը