Կարծիք

04.12.2021 10:05


ՌԴ ԱԳՆ-ն, ի պատասխան Ալեն Սիմոնյանի՝ ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները չէին ենթադրում պատերազմ, նվաստացում, թրքացում...

ՌԴ ԱԳՆ-ն, ի պատասխան Ալեն Սիմոնյանի՝ ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները չէին ենթադրում պատերազմ, նվաստացում, թրքացում...

Ավելի քան վստահ եմ, որ հայ հասարակության համար թարքմանություն անհրաժեշտ չի, սակայն, իմանալով «իշխանության» ներկայացուցիչների թերուսության մակարդակը ու հաշվի առնելով կրթությունս, փորձեմ բացատրել ինչ են ասում թերուսներին:Ի դեպ սա ՌԴ ԱԳՆ արձագանքն է ՀՀ Ազգային ժողովի «նախագահի» թերուս հարցազրույցներում հնչեցրած մտքերին Լավրովի պլանի մասին:

Ասում են.

1) Լավրովի պլան չի եղել, այլ եղել է Մինսկի խմբի առաջարկ, որի վերջին խմբագրումը կողմերին է հանձնվել 2019!! թվականին, որը ենթադրում էր առաջին փուլում 5 ռայոնների հանձնում և հետագայում ևս երկուսը, բայց պարտադիր կապված Արցախի կարգավիճակի հետ, այսինքն չկա կարգավիճակ` չկա երկու ռայոն:

2) ինչ վերաբերվում է Արցախի կարգավիճակին, ապա ՄԻՆՉև 2020 ԱՇՈւՆԸ բանակցությունների սեղանին

դրված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ կողմերի համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո` համազգային քվեարկության միջոցով, ինչը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենար միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան իրավաբանորեն պարտադիր բնույթ:

Ասել է թե սա էիք բանակցում, էն որ երկու տարի ասում էիք. չենք բանակցում, կամ ինչ ուզում էնք էն էլ բանակցում ենք:

Այսինքն ալեն սիմոնյանի արած այն արտահայտությանը, որ ռուսներն են հանձնել Արցախը և եթե իրենք հանձնող լինեին, ապա կհամաձայնվեին Լավրովի պլանին, ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն ասում է, որ Մինսկի խմբի առաջարկները`

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈւՄ պատերազմ,

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈւՄ 5000 - ից ավել երիտասարդների կյանքերի հաշվին հանձնված Արցախ,

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈւՄ Շուշիի և Հադրութի կորուստ,

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՈւՄ Արցախի կարգավիճակի անորոշություն

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ 10 միլիոնանոց մի ամբողջ ազգի նվաստացում

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Սյունիքում տրված ճանապարհներ

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈւՄ անեն օր ՀՀ սահմանին զոհեր, գերիներ ու վիրավորներ

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈւՄ մինչ օրս անհետ կորած զինվորներ

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ մինչ օրս դիահերձարանում թաքցրած դիակներ

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ հազաավոր որբեր

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ 1915 թվի նման ցեղասպանությունը

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ տասնյակ հազարովոր հայերի արտագաղթ

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Արցախի հայաթափում

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Հայաստանի թրքացում:

Ու այս ամենը եղավ, ու եղավ միայն մեկ մարդու պատճառով:

«В МИД напомнили, что последнюю редакцию плана урегулирования сопредседатели Минской группы ОБСЕ передали сторонам в июне 2019 года.

Как заявили в МИД РФ, "предусматривалось возвращение Азербайджану на первом этапе пяти районов, на втором – двух в обязательной увязке с определением статуса Нагорного Карабаха (НК)".

"Среди других элементов плана – признание за НК прав, обеспечивающих полноценную жизнедеятельность его населения; участие представителей Нагорного Карабаха в заседаниях ОБСЕ; снятие блокады; открытие границ; принятие сторонами обязательств о неприменении силы; решение вопроса о ширине и статусе Лачинского коридора с учетом возвращения Азербайджану Кельбаджарского и Лачинского районов",-напомнили в министерстве.

"Что касается статуса НК, то лежавшие до осени 2020 года на столе переговоров предложения предусматривали буквально следующее: определение окончательного правового статуса Нагорного Карабаха путем проведения в сроки, согласованные сторонами, под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление населения Нагорного Карабаха и имеющего юридически обязывающий характер в соответствии с нормами и принципами международного права",-добавили там.»

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը