Կարծիք

03.12.2021 22:36


Այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները

Այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները

Այսօր 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի: Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից:

Այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները: Չգիտեմ, այս հարցը կընդգրկվի փոխվարչապետների մակարդակով քննարկումների օրակարգում, թե` ոչ, բայց մի բան ակնհայտ է, Սոչիի բանակցությունները միայն մեր իշխանությունների համար էին «արդյունավետ», մյուս կողմը թերևս ունի իր պլանները, որոնք Նիկոլի առաջարկած «ամեն գնով» խաղաղության օրակարգում չեն տեղավորվում:

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը