Լրահոս

12.07.2011 13:10


Եվս 937 քաղաքացի ՀՀ վարչապետից պահանջում են վերադարձնել Մինասի որմնանկարները

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Գյումրիից  տարված Մինասի չորս որմնանկարները վերադարձնելու պահանջով անցած ամիս ՀՀ վարչապետին 4038 անձանց ստորագրություններով հղված պահանջագրի մասին հաղորդագրության հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ ցանկություն հայտնեցին միանալ ստորագրահավաքին: Ի դեպ, նշենք, որ մինչև օրս, 4038 քաղաքացիների կողմից հունիսի 22-ին ՀՀ վարչապետին ուղարկված պահանջագրի պատասխանը դեռևս չենք ստացել:

Այսօր, մեր` «Շիրակ կենտրոնի» գրասենյակում վերջին տասն օրվա ընթացքում հավաքված 937 անձանց ստորագրություններով պահանջագիրը կրկին կից նամակով ուղարկվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ներկայացնում ենք նամակի բովանդակությունն ամբողջությամբ.

Հարգելի պարոն վարչապետ

Ինչպես արդեն տեղյակ եք, ՀՀ կառավարության` Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել: Ավելին, գյումրեցի մշակույթի գործիչների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվել է Գյումրիից տարված չորս որմնանկարների վերադարձման պահանջով ստորագրահավաք: Այս գրությանը կից ուղարկում ենք ևս 937 քաղաքացիների ստորագրություններով պահանջագիրը:

Հարգանքով` «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ     Վահան Թումասյան

Հ.Գ. Ստորագրահավաքը շարունակվում է, ցանկացողները կարող են միանալ: Ձևաթուղթը տեղադրված է «Շիրակ կենտրոնի» վեբ կայքում (http://shirakcentre.org/hy/lurer/973-shirak-centre-ngo):

Այս խորագրի վերջին նյութերը