Կործանումից առաջ հպարտությունն է, անկումից առաջ՝ ամբարտավանությունը
Ամեն բան թանկացե՞լ է... Խրվում ես պարտքերի մե՞ջ... Կոմունալներդ չես հասցնում վճարե՞լ... Սառնարանդ դատա՞րկ է... Չգիտես թե ի՞նչ անես... Ու չգիտես, թե ինչ ես անելու վա՞ղը։
ԿԵՐ ՔՈ «ԴՈւԽՈՎ» ԳԼԽԱՐԿԸ, կամ... Ուղղակի մի կողմ դիր քո եսասիրությունը, ու հասկացիր, որ մատաղ հորթի խանդավառությամբ պետություն ենք քանդել... Ու շարունակում ենք հիմնովին քանդել... Մոռացիր այն հեքիաթներն որ քեզ պատմել են... Հիշիր այն տարիները, երբ քո մտահոգություններն այլ էին, քան ստամոքսդ լցնելը...
Հասկացիր, որ այս իրականությանը բերեցին՝ մեզ բաժանելով... Մեր արժեքները ստորացնելով... ՔԵԶ ԽԱԲԵԼՈՎ։
Չէ, ոչ ոք քեզ չի մեղադրում... Դու դժգոհելու առիթ ունեիր... Միգուցե որոշ առումներով անտեսված էիր... Միգուցե ամեն բան այնքան լավ չէր, ինչքան ակնկալում էիր... Միգուցե կային մարդիկ, որ սև խավիար էին ուտում, իսկ Դու՝ ոչ... Միգուցե ինչ-որ բաներ քեզ ԱՆԱՐԴԱՐ ԷԻՆ ԹՎՈւՄ։
Բայց Դու որդի ունեիր տանը, ով քո ԼՈւՅՍՆ ԷՐ... Դու ՀԱՅՐԵՆԻՔ ունեիր... Հարազատ ու բարեկամ ունեիր, ում սիրում էիր առանց վրեժի ծարավի ու քաղաքական դիրքորոշման... Դու միշտ էլ լիքը սառնարան ունեիր ու ապագայի մասին ծրագրեր... Դու ՀԱՅ էիր, ով ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆ ուներ։
Մի կողմ դիր այն սին գաղափարները, որի պատճառով սոված ես մնացել։ Մի կողմ դիր անձնական փառասիրությունդ, որը խլեց քեզանից քեզ համար ամենաթանկը՝ ՔՈ ԶԱՎԱԿԻՆ։ Փորձիր ուղղել կատարված սխալը և օգնիր փրկել մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ու ՊԵՏԱԿԱՆՈւԹՅԱՆ այն մնացորդները, որ դեռ հնարավոր է։
Մի կողմ դիր քո սին՝ ԱՂՔԱՏԻ ՀՊԱՐՏՈւԹՅՈւՆԸ, քանզի «Կործանումից առաջ հպարտությունն է, անկումից առաջ՝ ամբարտավանությունը» (Առակ. ԺԶ 18)։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից