Լրահոս

12.07.2011 13:04


Բակո Սահակյան. «Արցախը պատրաստ է փոխզիջման»

Բակո Սահակյան. «Արցախը պատրաստ է փոխզիջման»

«The Washington Post»-ի թղթակիցը՝ Ուիլլ Ինգլանդը, ժամանել է Ստեփանակերտ և ղարաբաղյան հակամարտության մասին հոդվածների շարք գրել: 2-րդ հոդվածում նա ներկայացրել է իր հանդիպումները նախագահ Բակո Սահակյանի, արդեն նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի, ԱԳ նախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանի հետ:

«ArtsakhNews.am»–ի փոխանցմամբ՝ իր աշխատասենյակում տված հարցազրույցում նախագահ Սահակյանն ասել է, որ առանց բանակցություններին հանրապետության ուղղակի մասնակցության՝ խնդրի լուծումն անհնար է:

«Լեռնային Ղարաբաղը պատրաստ է փոխզիջման, բայց այն պետք է հնարավորություն ունենա ուղղակիորեն Ադրբեջանի հետ քննարկել հարցը»,-նշել է նախագահ Սահակյանը:

Արցախի նախագահը, խոսելով բանակցելու անհրաժեշտության մասին, ասել է, որ ամեն դեպքում ցանկանում է զգուշավոր լինել՝ չտապալելու Մինսկի խմբի գործընթացը:

«Շարունակվող բանակցություններն օգնեցին Ղարաբաղին ձեռք բերել որոշակի խաղաղություն և կայունություն-ասել է նա,–մենք գնահատում ենք ցանկացած այսպիսի հանդիպում անգամ խեղված ձևաչափով, և այս հանդիպումները կմոտեցնեն Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը