Լրահոս

12.07.2011 12:50


Հրանուշ Հակոբյանի տունը չե՛ն թալանել

Հրանուշ Հակոբյանի տունը չե՛ն թալանել

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ անհայտ գողերը վերջերս թալանել են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բնակարանը և տարել 46 հազ դոլլար արժողությամբ ոսկյա զարդեր: Ըստ տեղեկատվության՝ մինչ այժմ գողերը չեն հայտնաբերվել։

«7օր»–ը ՀՀ ոստիկանությունից և Սփյուռքի նախարարությունից փորձել է ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք այդ տեղեկությունները։

ՀՀ ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ իրենք նման տեղեկություն չունեն։

ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայության ղեկավար Թևոս Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ դա բացարձակ հերյուրանք է։

–Նման բան չկա, և մենք չենք էլ հասկանում՝ ինչու են նման սուտ բաներ տպում։ Եթե նման բան լիներ, նախ Հրանուշ Հակոբյանը կդիմեր ոստիկանություն, հետո նման տեղեկություն կտարածվեր, բայց նման բան չկա,–ասել է նա։

Թևոս Ներսիսյանը նաև նշել է, որ իրենք հերքում են ուղարկել լրատվամիջոցներին, և եթե այդ հերքումը չտպագրվի, իրենք բարոյական վնասի փոխհատուցում են պահանջելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը