Կարծիք

03.12.2021 11:38


Հերթական քրեական գործերից մեկով որպես վկա հարցաքննության են կանչել մորս, կնոջս, քրոջս

Հերթական քրեական գործերից մեկով որպես վկա հարցաքննության են կանչել մորս, կնոջս, քրոջս

Այն, որ տևական ժամանակ է՝ տարբեր շինծու քրեական գործերով ուղիղ քաղաքական հետապնդման եմ ենթարկվել և իշխանության թիրախում եմ, դա պարզ էր, դա ավելի է ինձ ուժ տվել և իմ ընտրած ճանապարհի ճշմարտացիության համոզմունքներս ավելի է խորացվել:

Բայց այս ստահակ իշխանությունները երկար-բարակ մտածելուց հետո թիրախավորել են նաև սրբագույն արժեքը՝ ընտանիքը...

Հերթական քրեական գործերից մեկով անցել են նաև մարդկայինի սահմանը և որպես վկա հարցաքննության են կանչել ընտանիքիս անդամների՝ Մորս, կնոջս, քրոջս...

Ընդամենը մեկ բան կասեմ՝

Մեկա չեմ կոտրվելու, իմ ընտանիքը ևս ամուր է և գիտակցում է, որ պայքարս հանուն հայրենիքի է, իսկ Հայրենիքը բացարձակ արժեք է...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը