Լրահոս

12.07.2011 12:39


Քաղաքագետ. «Ռուսաստանը փորձելու է կազանյան հանդիպման առաջարկությունները փոքր փոփոխությունների ենթարկել, բայց ո՛չ ավելին»

Քաղաքագետ. «Ռուսաստանը փորձելու է կազանյան հանդիպման առաջարկությունները փոքր փոփոխությունների ենթարկել, բայց ո՛չ ավելին»

«Ե՛վ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում հասկանում են, որ արագ լուծումների դեղատոմս իսկապես գոյություն չունի»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ ասել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Եվրամիության համար մի կարևոր հանգամանք կա, այն է՝ ոչ ոք չի ուզում պատերազմի վերսկսում, և այն իրավիճակը, որը մենք տեսնում ենք, դրա արտացոլումն է։

«Եթե նույնիսկ մոտ ժամանակներս որևէ փաստաթուղթ ստորագրվի, դա կնշանակի միմիայն երկու բան՝ առաջին՝ գերտերությունները կխուսափեն հակամարտության գոտում նոր լարվածությունից, և երկրորդ՝ ստորագրումից հետո կսկսվի նոր փուլ, որը կարող է տասնամյակներ տևել»,–տեսակետ է հայտնել քաղաքագետը։

Ըստ բանախոսի՝ Ռուսաստանի նախագահի համար այս հանդիպումների շարքը դարձել է անձնական գործ, իսկ այս ձախողումները բավական բացասական կերպով են անդրադառնում Մեդվեդևի իմիջի վրա։

«Հասկանալի է, որ Ռուսաստանը փորձելու է Կազանի հանդիպման ժամանակ եղած առաջարկությունները փոքր փոփոխությունների ենթարկել, բայց ոչ ավելին։ Իմաստը մնալու է նույնը»,–ասել է Ս. Մինասյանն ու հավելել, որ այդ սկզբունքներում տեղ կգտնի նաև հանրաքվեի մասին կետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը