Կիպրոսի ռազմական ղեկավարությունը հրաժարական է տվել
Ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, Կիպրոսի պաշտպանության նախարար Կոստաս Պապակոստասն ու Կիպրոսի ազգային գվարդիական ուժերի հրամանատար Պետրոս Ցալիկլիդեսը հրաժարական են տվել։
Երկու հրամանատարներն էլ այդ քայլին են գնացել այն բանից հետո, երբ Լիմասոլա քաղաքի արևելյան մասում գտնվող Եվանգելոս Ֆլորակիս ռազմաբազայում հզոր պայթյուններ են տեղի ունեցել։ Վերջին տեղեկատվության համաձայն՝ այնտեղ բռնկվել են վառոդի տակառները, որոնք պահվել են առանց համապատասխան հսկողության։
Երկրի նախագահ Դեմիտրիս Քրիստոֆիասն արդեն ընդունել է Ցալիկլիդեսի և Պապակոստասի հրաժարականները։
Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են։
Վերջին տվյալներով՝ հրդեհը բռնկվել է չօգտագործվող իրերի պահոցում, որտեղ գտնվել է 2009–ին Իրանից Սիրիա ուղևորվող նավից առգրավված զինամթերքը։