Թալիբները դեպի Իրանի սահման են քաշում զրահատեխնիկա, ակտիվորեն կիրառվում է հրետանի. գերեվարվել է մի քանի իրանցի սահմանապահ. լրատվամիջոցներ
Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև. այս պահին արմատականները դեպի սահման են քաշում զրահատեխնիկա, այդ թվում՝ այն, որն ԱՄՆ ԶՈւ-ն իր դուրս գալուց հետո թողել է Աֆղանստանի տարածքում։ Բացի այդ, երկու կողմերն էլ ակտիվորեն կիրառում են հրետանի։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, աֆղանստանյան Aamaj News գործակալությանը հղումով, Աֆղանստանի և Իրանի սահմանին տեղակայված իրանական մի քանի անցակետեր ինտենսիվ զինված բախումների արդյունքում անցել են թալիբների հսկողության տակ:
Այս պահին բախումները շարունակվում են Աֆղանստանի հյուսիսային Նիմրոզ նահանգի Կանգ շրջանում։ Մի քանի իրանցի սահմանապահներ գերեվարվել են արմատականների կողմից։
Տեղի բնակիչները, հետևելով թալիբ գրոհայինների հրահանգներին, ստիպված են եղել լքել իրենց տները։ Սահմանին զինված բախումները սկսվել են տեղական ժամանակով 17:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 16:00-ին): Հակամարտության պատճառները չեն հաղորդվում։

Աղբյուրը` tert.am