Լրահոս

12.07.2011 10:45


ՄԻՊ–ը ԿԸՀ անդամ նշանակելու համար ՀՀ նախագահին առաջադրել է հետևյալ անձանց

Հուլիսի 11-ին՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար  ՀՀ նախագահին առաջադրել է հետևյալ անձանց.

1.      Արտակ Մելիքսեթյան

2.      Արմեն Սմբատյան

3.      Տաթեւիկ Օհանյան

Արտամրցութային կարգով ընտրված երկու թեկնածուների տարիքը 25-ից բարձր է, նրանք ունեն ընտրական գործընթացներին մասնակցության փորձ և երբեք չեն աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ նույն վայրում: Նշված անձանց կենսագրությունները հրապարակված են www.pashtpan.am կայքում:

Չնայած մրցութով ԿԸՀ անդամ ընտրելու առաջին փորձի որոշ անհարթություններին եւ չնախատեսված խոչընդոտներին, ԿԸՀ-ի նոր անդամ առաջադրելու անհրաժեշտության դեպքերում Պաշտպանը հետագայում ևս կառաջնորդվի մրցութային  կարգով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը