Աշխարհ

01.12.2021 17:45


Վիրջիլ Աբլոյի մահվանից հետո Off-White-ի եւ Air Jordan-ի համատեղ արտադրած սպորտային կոշիկերը թանկացել են 100 տոկոսով

Վիրջիլ Աբլոյի մահվանից հետո Off-White-ի եւ Air Jordan-ի համատեղ արտադրած սպորտային կոշիկերը թանկացել են 100 տոկոսով

Դիզայներ Վիրջիլ Աբլոյի մահվանից հետո տեղեկատվություն է տարածվել, որ Off-White ™ x Air Jordan 1 Retro High OG «Chicago» սպորտային կոշիկների վերավաճառքի գինը կտրուկ բարձրացել է։

Սպորտային կոշիկններից մի քանիսը, որոնք շատերը համարում են Աբլոյի դիզայնի մարգարիտը (2017թ․-ին դրանց արժեքը կազմում էր ընդամենը 190 դոլար), վաճառվել է ավելի քան 10 000 դոլարով, թեև մինչ դիզայների մահն արժեքը կազմում էր 5000 դոլար։ Այժմ Farfetch առցանց ռեթեյլերը մոդելները վաճառում է սկսած 12 000 դոլարից, իսկ StockX վերավաճառքի կայքում գինը հասնում է 120 000 դոլարի։

Նույն միտումը նկատվում է նաև Air Jordan 2-ի դեպքում․ դեռ շաբաթը օրը սպորտային կոշիկները հնարավոր էր գնել 600-700 դոլարի սահմաններում, իսկ վերջին օրերի ըգնթացքում StockX-ում դրանց գինը բարձրացել է՝ հասնելով 1600 դոլարի։

Կոշիկը նշանավորում է Աբլոյի և Nike-ի համագործակցության սկիզբը։ Ցանկալի մարզակոշիկները հասցրել են The Ten հավաքածուի ստեղծմանը, որով հայտնիություն են ձեռք բերել Swoosh ապրանքնաիշի մի քանի նշանավոր մոդելները։ Սպորտային կոշիկներն, ընդհանուր առմամբ, կոնտրաստային տեսք ունեն, առկա են Air Jordan-ի և Swoosh-ի խորհրդանշանները։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը