Լրահոս

12.07.2011 10:13


Թուրքիայում 4.7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 4.7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքական Բիլեջիկ քաղաքում երկուշաբթի՝ տեղական ժամանակով 19:09–ին, երկրաշարժ է եղել։ «CNN Turk» հեռուստաալիքը հաղորդում է, որ ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4.7 բալ։

Բիլեջիկի քաղաքային հիվանդանոցի հիվանդները ժամանակին տարհանվել են։

Հաղորդվում է, որ վնասվել են շինություններ, խանութներ, բնակելի տներ։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը