Հարավային Սուդանը ՄԱԿ–ի անդամության հայտ է ներկայացրել
Հարավային Սուդանի նախագահ Սալվե Կիիրը պաշտոնական հայտ է ներկայացրել Միացյալ ազգերի կամակերպությանը լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու համար։
«Հարավային Սուդանի Հանրապետությունն ընդունում է ՄԱԿ–ի կանոնադրության մեջ առկա պարտավորություններն ու երաշխավորում է դրանց կատարումը»,–նշվում է հայտի մեջ։ Սալվե Կիիրը պարտավորվել է լիակատար աջակցություն ցույց տալ ՄԱԿ–ին և նպաստել կազմակերպության դերակատարման բարձրացմանը խաղաղության, անվտանգության և արդարության հաստատման գործում։
«Իտար–Տասս» գործակալությունը փոխանցում է, որ մի քանի օր առաջ անկախություն ձեռք բերած երկրի նախագահը դիմել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ խնդրանքով՝ ինչքան հնարավոր է՝ արագ կերպով իր հայտն ուղղել Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի քննարկմանը։
Ակնկալվում է, որ Հարավային Սուդանի հայտը կբավարարվի արդեն այս շաբաթ։ Հարավային Սուդանը, որն այս տարվա հուլիսի 9–ին հռչակեց իր անկախությունը, կդառնա ՄԱԿ–ի 193–րդ անդամ–պետությունը։