Լրահոս

12.07.2011 08:33


Եգիպտոսում պայթեցվել է Իսրայել տանող գազատարը

Եգիպտոսում պայթեցվել է Իսրայել տանող գազատարը

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, մի խումբ զինված մարդիկ հարձակվել  են Սինաի թերակղզու հյուսիսում գտնվող գազամատակարարման կայաններից մեկի վրա։ Եգիպտական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ պահակների հետ փոխհրաձգությունից հետո անհայտ անձինք պայթեցրել  են Իսրայել մատակարարումներ  իրականացնող գազատարը։

Հարձակումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան։  Զանգվածային ավերածությանների  մասին դեռ ոչ մի մանրամասն չկա։

Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ այրվող կայանից մինչև 20 կմ հեռավորության վրա տեսանելի է բոցը։

Նախնական տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ մահացել են կայանի պահակն ու նրա ընտանիքի մի քանի  անդամներ։

Հիշեցնենք, որ գազատարի վրա նման հարձակում տեղի էր ունեցել նաև հուլիսի 4–ին։ «Ռյթերսն» հաղորդում է, որ այդ ժամանակ էլ զինված  մարդիկ ստիպել էին պահակներին փախչել, իսկ  հետո ականապատել էին գազամատակարարման կայանը։

Նշենք նաև, որ Եգիպտոսը գազ է մատակարարում Հորդանան և Իսրայել։

Այս խորագրի վերջին նյութերը