Հիլարի Քլինթոն. «Սիրիայի նախագահը կորցրել է օրինականությունը»
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «անփոխարինելի» չէ և հույս է հայտնել, որ Սիրիայում «ժողովրդավարական փոխակերպումներ» կլինեն։
–Մեր տեսանկյունից նա (նախագահ Ասադը–խմբ.) կորցրել է օրինականությունը,–ասել է Քլինթոնը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ասադի կողմնակիցները հարձակվել էին Դամասկոսում ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանատների վրա։
Հիլարի Քլինթոն. «Սիրիայի նախագահը կորցրել է օրինականությունը»