Վրաստանի հայերի միության վարչության հայտարարությունը
Վերջին օրերս սոցիալական ցանցերով և մի շարք հայկական ու վրացական լրատվամիջոցներով տարածվել են լուրեր, իբր թե Թբիլիսիում տեղի է ունեցել միջադեպ, երբ մոտ տասը դեռահասներ ծեծի են ենթարկել իրենց երեք հայ հասակակիցների: Նշվում է, որ դա կատարվել է հուլիսի 10-ին Վրաց ուղղափառ եկեղեցու հավատացյալների կողմից` վրաց կաթողիկոս Իլիա Երկրորդի օրհնությամբ անցկացված բողոքի ցույցից հետո: Այդ ցույցը կազմակերպված էր դատապարտելու ս.թ. հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանի կողմից Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք թույլ են տալիս Վրաստանում գոյություն ունեցող կրոնական համայնքներին ստանալ հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ:
Այդ կապակցությամբ Վրաստանի հայերի միությունը հարցումներ է կատարել Վրաստանի իրավապահ մարմիններին, որոնք միանշանակ հերքում են նման դեպքի եղելությունը: Բացի դա, ճշտումներ են կատարվել հայ համայնքի շրջանում, ինչպես նաև այն բնակավայրում բնակվող հայազգի քաղաքացիների մոտ, որտեղ իբրև թե տեղի է ունեցել այդ միջադեպը: Այս ճշտումները ևս հաստատում են, որ նման փաստ տեղի չի ունեցել:
Հաշվի առնելով նշվածը, գտնում ենք, որ նման լուրերի տարածումը պարզունակ սադրանք է, որն ուղղված է երկու բարեկամ ժողովուրդների միջև պառակտում մտցնելուն: Մենք դատապարտում ենք այդ նկրտումները և հայտարարում, որ նման փորձերը դատապարտված են ձախողման, քանզի պատմությունն է վկա հայ և վրաց ժողովուրդների բարեկամության անքակտելիության և հավերժության:

«Վրաստանի հայերի միության» վարչություն