Երեկ երեկոյան Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ջրամբարում հերթական դժբախտ դեպքն է գրանցվել: Կիրակի երեկոյան՝ ժամը 19:30-ի սհամաններում, ջրամբարում խեղդվել է 16–ամյա Հովհաննես Մատինյանը: Վերջինս ընկերների հետ փորձել է լողանալ ջրամբարում, սակայն լողալ չիմանալու և տեղանքի անբարենպաստ լինելու պատճառով խեղդվել է: Օգնության հասած ընկերները ոչինչ չեն կարողացել անել: Ժամը 20:30–ի սահմաններում ՇՄ փրկարարական վարչության աշխատակիցներն սկսել են որոնողական աշխատանքները, սակայն տղայի դին հաջողվել է գտնել միայն գիշերը՝ 1:40-ի սահմաններում, Սևանից օգնության եկած ջրասուզակների միջոցով:
Վահրամաբերդի ջրամբարում կրկին խեղդվել են

Դերենիկ Մալխասյան
Գյումրի