Գյումրիում մոտ 3500 անօթևան ընտանիքներ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն
«Շիրակ կենտրոնը» Գյումրու քաղաքապետարանին տեղեկատվության հարցում էր ուղղել անօթևանության հերթացուցակներում հաշվառվելու խնդրանքով իրենց դիմած այն անօթևան ընտանիքների վերաբերյալ, ովքեր ՀՀ կառավարության 1024–Ն որոշմամբ սահմանված պահանջներով մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը տարաբնույթ պատճառներով չեն հասցրել հաշվառվել անօթևանների հերթացուցակում, ուստի չեն կարող օգտվել բնակարան ստանալու իրենց իրավունքից: Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն նաև այն ընտանիքների մասին, ովքեր բնակվում են ժամանակավոր կացարաններում, սակայն երկրաշարժին բնակարան չկորցնելու պատճառով պետության կողմից ենթակա չեն բնակարանային փոխհատուցման:
Քաղաքապետարանից ստացված գրավոր տեղեկատվության համաձայն Գյումրի քաղաքում ժամանակավոր կացարաններում բնակվում են մոտ 3500 ընտանիք, ովքեր երկրաշարժի հետևանքով բնակարան չեն կորցրել և պետության կողմից ենթակա չեն բնակարանային փոխհատուցման:
Ի դեպ, Գյումրիում տնակներում բնակվող երկրաշարժի հետևանքով ոչ անօթևան ընտանիքների հաշվառում մինչև օրս չի կատարվել, ուստի նրանց ամբողջական ցուցակ գոյություն չունի:
Գյումրու քաղաքապետարանի կողմից տրամադրած մեկ այլ տեղեկատվության համաձայն մինչև օրս անօթևանների հերթացուցակում չհաշվառված 142 ընտանիք է իրենց դիմել, ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր երկրաշարժին բնակարան կորցնելու և փոխհատուցված չլինելու մասին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ