Լրահոս

11.07.2011 16:27


Թուրքիայում ձերբակալվել են մի շարք ֆուտբոլային ղեկավարներ

Թուրքական մամուլը հաղորդում է, որ արդեն  ավելի քան 40 ֆուտբոլային ղեկավարներ են ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են պայմանավորված ֆուտբոլային խաղեր կազմակերպելու մեջ։ Մեղադրյալների թվում են անցած տարվա չեմպիոն «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի նախագահը, «Տրապիզոնսպոր» ակումբի նախագահը և այլոք։

Այսօր՝ հուլիսի 11-ին, սկսվել է աղմկոտ ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Թուրքական «Հուրիեթը» տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Տրապիզոնում ձերբակալվել են գործարար Զեքի Մազլումը, Թուրքիայի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի մենեջեր Լևենտ Քիզիլը, «Անակարագյուջու» ակումբի մենեջերն ու թիմի դարպասապահը։

Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր հերթին կոչ է արել տեղի ունեցածը մանրամասն հետաքննել և խոստացել է հետաքննությունը վերցնել իր վերահսկողության տակ։

Այս խորագրի վերջին նյութերը