Բուլղարական քաղաքից մարդիկ տարհանվել են ստիրոլ թունաքիմիկատի թափվելու պատճառով
Ինչպես հաղորդում է «ИА Focus» գործակալությունը, բուլղարական Դեբելց քաղաքի բնակիչներին տարհանում են թունավոր ստիրոլ նյութի թափվելու պատճառով։
Գործակալության տվյալներով՝ 2 200 –2 300 մարդ արդեն տարհանվել է, մյուսներին ևս խորհուրդ է տրվում լքել քաղաքը։
Թուրքական համարներով, 20 տ թունաքիմիկատ տեղափոխող մեքենայի՝ վառելիքով լի տարան ջարդվել է Սոֆիայից 230 կմ հեռավորության վրա։
Վթարի տարածքում թունավոր ամպ է առաջացել։ Մասնագետներն իրավիճակն արդեն հսկողության տակ են վերցրել։ Զոհեր դեռ չկան։
Դեբելցի քաղաքապետ Դիմիտար Դիմիտրովը բացատրել է, որ բնակիչները չեն կարող անմիջապես վերադառնալ քաղաք։ Անհրաժեշտ է սպասել, մինչև թունավոր նյութերի՝ մարդու թոքեր ներթափանցելու վտանգն անցնի։ Քաղաքի բնակչությունը կազմում է շուրջ 4 500 մարդ։
Ստիրոլի որոշ քանակություն թափվել է Բելիցա գետը։
Ստիրոլն օգտագործվում է պոլիմերների արտադրության մեջ։