Լրահոս

11.07.2011 16:12


Երևանում կներկայացվեն «Հայաստանյան հասարակության վերաբերմունքը ԶԼՄ-ների գործունեության հանդեպ» ուսումնասիրության արդյունքները

Ս.թ. հուլիսի 12-ին, 14-ին, 18-ին և 25-ին Երևանում կներկայացվեն Հայաստանում ԶԼՄ-ների մասին հանրային կարծիքի արդյունքները: Ուսումնասիրութան մեթոդաբանությունն ընդգրկել է հետևյալ բաղադրիչները` ընտրանքային սոցիոլոգիական հարցումների միջոցով ԶԼՄ-ների գործունեության վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն, թեմատիկ քննարկումներ ֆոկուս խմբերում և խորքային հարցազրույցներ փորձագետների հետ:

Ուսումնասիրությունն իրականացրել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» միջոցով` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող  «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրության արդյունքները  կներկայացվեն հանրության թիրախային խմբերին, ներառելով լրատվության աշխարհի, քաղաքացիական հասարակության, գործարար հատվածի, պետական  և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ուսումնասիրությունը ներկայացնում է հայաստանյան լրատվության աշխարհը ինչպես սովորական մարդու, այնպես էլ տեղեկատվության մասնագետի տեսանկյունից: Ուսումնասիրության արդյունքները ներառում են տվյալներ հասարակության նախապատվությունների և ակնկալիքների մասին` կապված ԶԼՄ-ների գործունեության հետ, մի շարք մոտեցումներ և կարծիքներ   յուրահատուկ թեմաների վերաբերյալ, ինչպիսիքեն օրինակ` ԶԼՄ-ների անկախությունը և ինքնուրույնությունը, լրատվության առաջարկի և պահանջարկի մոդելը և այլընտրանքային լրատվությունը:

Այս խորագրի վերջին նյութերը