Քաղաքական

28.11.2021 16:24

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի եռակողմ հանդիպումը՝ կողմերին հորդորելով խնդիրները լուծել առկա ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի եռակողմ հանդիպումը՝ կողմերին հորդորելով խնդիրները լուծել առկա ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը, հայտնում է cgtn.com-ը։

Գուտերեշն ի գիտություն է ընդունել համատեղ հայտարարությունը և երախտագիտությամբ նշել Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական շփումների և երկխոսության դյուրացման գործում, ասել է Գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը։

«Գետերեշը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով ուղղակի փոխգործողության վերականգնմամբ և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը նրանց հանձնառության վերահաստատմամբ»,-ասված է հայտարարությունում:

Գուտերեշը վերահաստատել է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ տևական խաղաղությունը կարելի է ձեռք բերել միայն երկխոսության միջոցով, և կողմերին հորդորել է լուծել առկա խնդիրները բոլոր առկա ձևաչափերի միջոցով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական, վերականգնման և տեղում խաղաղության հաստատման աջակցության տրամադրման միջոցով, ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն են ստորագրել, որում վերահաստատել են «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։