Անպատկառությունը Նիկոլի սովորական հոգեբանական վիճակն է
Անհամբեր սպասում էի, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլն իր դժգոհությունն է հայտնելու Սյունիքի սահմաններին ստեղծված իրավիճակի կապակցությամբ ու Պուտինի աչքերին նայելով ասի․ «Լաձիմիր Լաձիմիրովիչ, մի տարի առաջ ես իմ զորքերը քո պահանջով Սանասարից ու Կովսականից հետ քաշեցի, բայց էդտեղ ամեն օր կրակում են իմ «ժողջան»–ի վրա, էդտեղից մտել են իմ պետության սուվերեն տարածք ու 41 քառ․ կմ գրավել են» և այլն։
Ես ֆանտաստ գրող չեմ ու էս նախադասություններն իմ երևակայության մեջ չեն ծնվել, այլ եզրակացրել եմ Սյունիքի մարզպետի երեկվա հայտարարությունից, որտեղ ասում էր, որ մեր դիրքերը հետ ենք բերել ռուսների պահանջով։ Բայց Նիկոլը չբողոքեց դրա դեմ։ Ինչո՞ւ։
Պատճառը մեկն է՝ մեր զորքերը ետ են քաշվել ոչ թե ռուսների պահանջով, այլ Նիկոլի բանավոր համաձայնությամբ, որ Ալիևի հետ ձեռք է բերել սեպարատ՝ ռուսների թիկունքում։ Դրանով ոչ միայն վտանգել է մեր երկրի սահմանների անվտանգությունը, այլև փաստի առաջ կանգնացրել ռուսական կողմին, որը հիմա ստիպված է անվտանգություն ապահովել որ թե ստրատեգիական տեսանկյունից իր համար ձեռնտու Կովսականի, այլ Գորիս–Կապան բնագծում, իրենից անկախ ներքաշվել «միջանցքային» դիվանագիտական փակուղի։
Այսինքն, Նիկոլն ու իր մարզպետն ուղղակի ստախոսներ են, որոնց միակ նպատակը Հայաստանում հակառուսական տրամադրությունների բորբոքումն է՝ միայն իրենց թիմին հասկանալի տրամաբանությամբ։ Ուղղակի զարմանալի է, թե ի՞նչ երեսով է այս ստախոսը նայում Պուտինի աչքերին ու գետինը չի մտնում։ Չնայած՝ հոգեբանների համար բացատրելի է Նիկոլի անպատկառությունը։ Դա նրա սովորական հոգեբանական վիճակն է։

Էդուարդ Սաիբեկյանի ֆեյսբուքյան էջից