Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է, մեր ազգային շահերի հաշվին թուրքադրբեջանական իղձերի անվերապահ սպասարկումը։
ա/ Ոչ մի խոսք Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի արդեն վեցերորդ ամիսը շարունակվող ներխուժման, դե ֆակտո ադրբեջանական ագրեսիայի մասին։
բ/ «Ի շահ Հարավային Կովկասի կայունության․․․» նշում է հայտարարությունը, իսկ որտե՞ղ է Հայաստանի, Արցախի և առհասարակ հայ ժողովրդի շահը։ Ոչ մի խոսք գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի մասին։
գ/ Ոչ մի խոսք միջազգային իրավական նորմերով, հանրաքվեով հիմնավորված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի կարգավիճակի մասին։ Սա ըստ էության նշանակում է լռելյայն համաձայնել Արցախի հարցը փակված համարող Ալիևի հռետորաբանությանը։ Սա նշանակում է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ խմբի առաքելության դենոնսացիա․ Եթե ՀՀ-ը չի հետամնդում իր ազգային ու պետական շահերը, միջազգային կառույցներից ի՞նչ ակնկալություն․․․
դ/Ոչ մի գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային․ ըստ էության մեկ տարի հետո դարձյալ լեգիտիմացվում է թուրքադրբեջանական ագրեսիան և հետագա իրավական և դիվանագիտական հարթակներում թուլացնում, ավելի շուտ՝ չեզոքացնում է ՀՀ պահանջատիրությունը։
ե/Ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի և անվտանգության երաշխիքների մասին։
զ/ Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման կամ պղծման մասին։
է/ «Տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտում և տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակում» ահա այս առաջին հայացքից անմեղ հաստատման տակ թաքնված Հայաստանի հերթական նվաստացման, յուրացման և ոչնչացման ծրագիրը, որ մեզ բաժին հանեց ազգակործան ուրացողը։
Այսպիսին է նիկոլի իշխանության գինը, մեր ԱՆԱՊԱԳԱ հեռանկարը։
Ազգային շահի դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում

ՊԱՅՔԱՐ և ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից