Լրահոս

11.07.2011 16:05


Կիպրոսի ռազմաբազայում պայթյունի հետևանքով գլխավոր էլեկտրակայանն անջատվել է

Կիպրոսի ռազմաբազայում պայթյունի հետևանքով գլխավոր էլեկտրակայանն անջատվել է

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Կիպրոսի Եվանգելոս Ֆլորակիես ռազմաբազայի պայթյունի հետևանքով անջատվել է երկրի գլխավոր էլեկտրակայանը։

Կառավարության տվյալներով՝ Վասիլիկոս գլխավոր  կայանին հասցված վնասների չափը դեռ հնարավոր չէ հաշվարկել, սակայն այն զգալի մեծ է։ Կիպրոսում զանգվածային հոսանքազրկումներ են գրանցվել։

«CNN»–ը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, իսկ  «ИТАР-ТАСС»–ը հաղորդում է 17 զոհի մասին, այդ թվում՝ զինծառայողներ և հրշեջներ, որոնք մարում էին կրակը։ Բլոգերները, հղում անելով տեղական ԶԼՄ–ին, հաղորդում են 20 զոհի մասին։

Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն։ Սկզբում հաղորդվում  էր, որ կրակը սկսվել է նրանից, որ պայթել և այրվել են վառոդով լի երկու տակառ, որոնք գտնվել են ռազմաբազայի տարածքում։ Հետո պարզ է դարձել, որ պայթյունի օջախը գտնվել է անպետք իրերի պահեստում, որտեղ պահվում էր 2009–ին Իրանից Սիրիա զենք տեղափոխող նավից առգրավված զինամթերքը։

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի և Լիմասոլ քաղաքի միջքաղաքային ճանապարհները փակված են ոստիկաններով։ Եվանգելոս Ֆլորակիես ռազմաբազայի տարածքում ուժեղ ծխի ամպ է գոյացել։ Հաղորդվում է, որ պայթյունները շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը