Տարածաշրջանի բնակչության մեջ հայերի թիվը 2%-ից էլ պակաս է
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր հայտարարել է, թե չնայած այն հանգամանքին, որ մինչև նոյեմբեր աշխարհի բնակչության թիվը կհասնի 7 մլրդ-ի, սակայն, ըստ վիճակագրական տվյալների, 2050–ին հայաստանաբնակների թիվը, այսօրվա համեմատ, առավել փոքր կլինի։
ՄԱԿ-ի 2009թ. հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանում առաջիկա երեք տարիներին հաջորդ երեխան ունենալու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 16%-ը, լիարժեք բացառել՝ 68%-ը։ Ըստ այլ տվյալների՝ յուրաքանչյուր երիտասարդ ընտանիքի երեխաների թիվը կազմել է 1.5, այնինչ պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է 2.1 երեխա։
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն էլ հավելել է, որ տարածաշրջանի բնակչության մեջ հայերի թիվը 2%-ից էլ պակաս է, և առաջիկա տաս տարիներին կարող է նույնիսկ 1%-ից իջնել։