Լրահոս

11.07.2011 15:14


Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում ու Հայաստանում այցելել են ռազմագերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում ու Հայաստանում այցելել են  ռազմագերիներին

Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները (ԿԽՄԿ) այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին։ Հայաստանում է գտնվում ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնովը։ Բանտարկյալին նամակ է փոխանցվել տնից: Իսկ Հուսեյնովի գրած նամակն ուղարկվել է Ադրբեջան: Ինչպես հաղորդել է «Trend»-ը, վկայակոչելով Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությանը, Կարմիր խաչի ներկայացուցիչները հետաքրքրվել են բանտարկյալի առողջական վիճակով և պայմաններով։

Ադրբեջանում ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն իրենց հերթին այցելել են երեք հայ ռազմագերիներին, ինչպես նաև Ադրբեջանում գտնվող հայ ընտանիքի հինգ անդամներին։ Կոմիտեի աշխատակիցները ռազմագերիներին ու հայ ընտանիքին 4 նամակ և 3 բանավոր հաղորդագորություն են փոխանցել։

Համաձայն ժնևյան համաձայնագրի՝ միջազգային Կարմիր խաչ կոմիտեն Հայաստանում ու Ադրբեջանում աշխատում է 1992–ից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը