Լրահոս

11.07.2011 14:55


Տ. Խզմալյան. «Չունենք ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն»

Տ. Խզմալյան. «Չունենք ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն»

«Չի ստացվում ու չի էլ կարող ստացվել, այսպես կոչված, ընդդիմություն և, այսպես կոչված, իշխանություն երկխոսությունը, քանի որ մենք չունենք ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն»,–ՀԱԿ–իշխանություն երկխոսության վերաբերյալ ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։

Ըստ բանախոսի՝ երկխոսություն չկա, որովհետև մեր երեք նախագահներն էլ ՀՀՇ անդամ են եղել, ինչը ասում է, որ նրանք նույն գաղափարական խմբի մեջ են։

«Արցախի հարցում թե՛ ՀԱԿ–ը, թե՛ իշխանությունը զիջումների կողմնակից են։ Հայ–թուրքական հարաբերություններում երկուսն էլ նույնն են ասում։ Սոցիալ–տնտեսական հարցերում երկուսն էլ պաշտպանում են նույն բուրժուական չարչիների համակարգը»,–նկատել է Տ. Խզմալյանը։

Ըստ բանախոսի՝ ամեն ինչ վերածվել է գործարքների, իսկ գործարքը երկխոսություն չէ, այլ մանր պայմանավորվածություններ՝ մի քանի աթոռ, մի քանի պաշտոն գրավելու վերաբերյալ, որոնք ոչ մի առնչություն չունեն ազգային շահերի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը