–Ո՛չ մի պատվիրակություն էլ չկա. դա աշխատանքային խում բ է,–«7օր»–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ–ական Ռաֆիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար կոալիցիայի ձևավորած խմբին.
–Պատվիրակություն կազմում են և բանակցություններ վարում են պետությունները։ Իսկ աշխատանքային խմբեր կարող են կազմել բոլոր քաղաքական ուժերը։
Իսկ այն հեռանկարի մասին, որ ՀԱԿ–ը կարող է կանգնել և հայտարարել, որ իշխանություններն, ի վերջո, տուրք տվեցին իրենց ճնշումներին և պատվիրակություն կազմեցին, չնայած նախապես պնդում էին դրա անհնարինությունն ու ծաղրանքով էին խոսում այդ մասին, ՀՀԿ–ական պատգամավորն ասել է.
–Հայտարարում է, թող հայտարարի. քի՞չ բաներ է հայտարարել մինչև հիմա։
Ռաֆիկ Պետրոսյանը կրկին պնդել է, որ բացառվում է՝ այդ երկխոսությունը տեղի ունենա արտահերթ ընտրությունների շուրջ։
–Ինձ թվում է՝ ընտրությունների օբյեկտիվությունն ապահովելու հարցի շուրջ կխոսեն։
«7օր»–ի հարցին, թե ՀԱԿ–ի և կոալիցիայի երկխոսությունը Սևանո՞ւմ է տեղի ունենալու, թե՞ «Օջախ» ռեստորանային համալիրում, ինչպես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էր ասել, Ռ. Պետրոսյանը պատասխանել է.
–Երկխոսությունը կարող է տարբեր տեղերում լինել՝ և՛ հիմնարկներում, և՛ Ծաղկաձորում, և՛ Սևանում, և՛ ամեն տեղ։
Ռաֆիկ Պետրոսյանն էլ ՀԱԿ–ին Ծաղկաձորն է առաջարկում

7or.am