Զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանին նվիրված հուշակոթողի բացում Թալինում
Թալինում շարունակվում են արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների ոգեկոչման միջոցառումները: Երկու ամիս առաջ Թալին քաղաքում Փառքի սրահի բացումից հետո Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում այսօր տեղի է ունեցել զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանը, ազատամարտիկի մարտական ընկերներ:
Զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանի հայրը` արցախյան պատերազմի մասնակից Բաղդասար Բաղդասարյանը, դիմելով հուշակոթողի մոտ հավաքվածներին, ասել է. «Թեև իմ հոգում երբեք չի մարում որդուս կորստյան ցավը, սակայն ես հպարտ եմ որդուս հերոսական գործերով: Բավական է, մենք այլևս չպետք է սգանք, մենք պետք է հպարտանանք մեր հերոս տղաներով, ովքեր ընկան մեր այսօրվա խաղաղության ու հաղթանակի համար»:
Արագածոտնի մարզպետը հավաքվածներին ասել է, որ զոհված ազատամարտիկներին նվիրված միջոցառումները, որոնք կազմակերպվում են պաշտպանության նախարարության աջակցությամբ, այսուհետ շարունակական են լինելու և արժեվորելու են արցախյան հերոսամարտին թալինցիների մասնակցությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկաներին փոխանցել է Սեյրան Օհանյանի ուղերձը` նշելով, որ զոհված ազատամարտիկի հուշակոթողի բացումը խորհրդանշում է ռազմահայրենասիրական բաց դասարանի բացում, որի շնորհիվ մատաղ սերունդը հնարավորություն է ունենալու հաղորդակից լինել հերոսի թողած հոգևոր ժառանգությանը: