Լրահոս

11.07.2011 14:48


Գրականագետ. «Այսպես շարունակելը մեզ դանդաղ մահվան է տանում»

Գրականագետ. «Այսպես շարունակելը մեզ դանդաղ մահվան է տանում»

Այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը` գրականագետ Դավիթ Գասպարյանն ասել է. «Նրանք, ովքեր իշխանության ղեկին են, և նրանք, ովքեր ձգտում են իշխանության, նախ և առաջ պետք է հայացք ուղղեն մեր ժողովրդին ու պետությանը։ Իշխանություն–ընդդիմություն երկխոսությունը պետք է լինի երկխոսություն ժողովրդի և պետության հետ»։

Նրա խոսքերով՝ այն ողբալի վիճակը, որի մեջ գտնվում է մեր երկիրը, այլևս անտանելի է, իսկ զարհուրելի արտագաղթը սպառնում է ազգային անվտանգությանը։

–Տնտեսության ծանր վիճակը, որը ոտքի չի կանգնում, հիշեցնում է Բաբելոնի ավերակները,–ասել է գրականագետը։

Բանախոսը կարծում է, որ հենց այս հարցերի շուրջը պետք է ընթանա երկխոսությունը, այլապես թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նրա համար դառնում են երկրորդական։

«Այսպես շարունակելը մեզ դանդաղ մահվան է տանում»,–նկատել է Դ. Գասպարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը