Լրահոս

11.07.2011 14:14


Ծառայողական քննությունների արդյունքները

2011թ. առաջին վեց ամիսներին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմիններում կատարվել է 20 ուսումնասիրություն, որոնցից 14-ը՝ վերա­հսկո­ղության նպատա­կով, իսկ 6-ը՝ քաղաքա­ցիական ծա­ռա­յու­թյան առանձին հարցերի հետ կապված: Կատարված  ուսումնասիրությունների արդյունքում լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել և արդյունքներն ընդունվել են ի գիտություն: 2 դեպքի հետ կապված միայն կատարվել են համապատասխան միջնորդություններ՝ <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքի, և որոշ ենթաօրենսդրական ակտերի մի քանի դրույթների պահպանման վերաբերյալ:

Նույն ժամանակահատվածում ՀՀ ՔԾ Խորհուրդն իրականացրել է նաև 8 ծառայողական քննություն, որից 3-ը քաղաքացիական ծառայողի, իսկ 5-ը կարգապա­հա­կան տույժ կիրառելու իրավա­սու­թյուն ունեցող պաշտո­նա­տար ան­ձանց կողմից ներկայացված դիմումների հիման վրա:

Քաղաքացիական ծառայողների կողմից ներկայացված 3 դիմումների կապակցությամբ նշանակվել է 2 ծառայողական քննու­թյուն­, որի արդյունքում 1 քաղաքացիական ծառայողի նկատ­­մամբ կիրառված կարգապահական տույժը համարվել է անհիմն: 1 քննություն դադարեցվել է, իսկ մյուս դիմումով ծառայողական քննություն նշանակելու մասին Խորհուրդը դեռևս  որոշում չի ընդունել:

Կարգապա­հական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտո­նա­տար անձանց կողմից ներկայացված 5 դիմումներից 3-ով նշանակվել են ծառայողական քննություններ: Դրանց արդյունքում 1 ծառայողական քննություն դադարեցվել է, 1-ով համաձայնություն է տրվել կիրառել զբաղեցրած պաշտոնից ազատում կարգապա­հական տույժը, 1 քննություն ընթացքի մեջ է, իսկ 1 դիմումով ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ Խորհուրդը դեռևս  որոշում չի ընդունել: 1 դիմումով` ծառայողական քննություն չի նշանակվել:

Այս խորագրի վերջին նյութերը