Լրահոս

11.07.2011 14:07


ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար. «Երկխոսության քննարկումների ժամանակ արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող»

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար. «Երկխոսության քննարկումների ժամանակ արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող»

Հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն խնդրին, թե որ հարցերն են լինելու իշխանություն–ՀԱԿ քննարկման առարկա՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է, թե այդ հարցը կորոշվի առաջիկա տասնօրյակում, երբ տեղի կունենա երկխոսության աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը՝ այնուամենայնիվ ընդգծելով, որ արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող։

Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, նման քննարկում, կարծում եմ, տեղի չի ունենա երկխոսության շուրջ, որովհետև մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, որ  մենք նոր ենք ընդունել ընտրական օրենսգիրքը, հաշված ամիսներ են մնացել ընտրություններին, օրենսգրքի հոդվածների իրականացման համար բավարար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քաղաքական ուժերը պատրաստվեն դրան։ Բոլորը, այդ թվում նաև ՀԱԿ–ը, պետք է պատրաստ լինի դրան։ Ուստի և մեզ անհրաժեշտ ժամանակը հազիվ թե բավականացնի, որպեսզի մենք կարողանանք լիցենզավորել այն անդամներին, որոնց պետք է ուղարկենք հանձնաժողովի տեղամասեր, ձևավորվենք ընտրական հանձնաժողովները և այլն։ Այս առումով էլ ես կարծում եմ, որ անընդունելի է քննարկել արտահերթ ընտրությունները թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը