Էյնշտեյնի հարաբերականության տեսության ձեռագիրը Փարիզում վաճառվել է 11.6 միլիոն եվրոյով
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնի (1879-1955) 1921 թվականի ձեռագիրը, որում նկարագրվում են նրա հարաբերականության տեսության նախապատրաստական աշխատանքները, Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 11.6 միլիոն եվրոյով, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ Franceinfo-ին հղումով։
Նշվում է, որ Էյնշտեյնն այս տեքստը գրել է 1913-1914 թվականներին Ցյուրիխում իր շվեյցարացի գործընկերոջ և ընկեր Միկելե Բեսոյի հետ միասին։ Անձամբ Էյնշտեյնի կողմից է գրվել 26 էջ, Բեսոյի կողմից՝ 25 էջ, ևս երեք էջ նրանք միասին են գրել։
«Էյնշտեյնի՝ այդ ժամանակաշրջանի և ընդհանրապես մինչև 1919 թվականի գիտական ձեռագրեր քիչ կան: Որպես հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծումը փաստագրող երկու գոյություն ունեցող ձեռագրերից մեկը, այն պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն գիտնականի և նրա աշխատանքի մասին»,-ասվում է Christie's-ի կայքում, որը կազմակերպել էր աճուրդը:
Լոտի գնահատված արժեքը կազմում էր ավելի քան 2 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, երեքշաբթի կայացած աճուրդի ժամանակ գինը արագ գերազանցել է բոլոր կանխատեսումները, և եզակի ձեռագրերի համար «պայքարն» ավարտվել է նրանով, որ երկու գնորդներ գինը հասցրել են 200.000 եվրոյի։
Անցյալ աճուրդները, որոնցում ցուցադրվել են Էյնշտեյնի ձեռագրերը, նույնպես մեծ աժիոտաժ են առաջացրել: 2018 թվականին փիլիսոփա Էրիխ Գուտկինդին ուղղված նրա նամակը կրոնական հարցերի վերաբերյալ վաճառվել է 2.9 միլիոն դոլարով: Միկելե Բեսոյին ուղղված նրա նամակների ևս մեկ շարքը 2017 թվականին առցանց աճուրդում վաճառվել է 1.7 միլիոն դոլարով:

Աղբյուրը՝ news.am