Լրահոս

11.07.2011 13:45


Մարինե Պետրոսյան. «ՀԱԿ–ը կանգնել է նոր պրոցեսների, նոր ծիլերի կայացման ճանապարհին, ա՛յ, սա է ամենասարսափելին»

Մարինե Պետրոսյան. «ՀԱԿ–ը կանգնել է նոր պրոցեսների, նոր ծիլերի կայացման ճանապարհին, ա՛յ, սա է ամենասարսափելին»

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխսությանը՝ գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ասել է, թե այս երկխոսությունից շահում են միայն այդ երկու ուժերը, իսկ  մնացածի  համար  դաշտը փակվում է։

–Բոլորն էլ հասկանում են, որ այս երկխոսությունից համակարգային փոփոխություններ չեն լինելու: Ժողովուրդն այնքան է հիասթափված և չի հավատում փոփոխության: Ես շատ վատ վիճակ եմ սպասում՝ լղոզված, դանդաղ, անտարբեր: ՀԱԿ–ն ինչքան դա ձգի, այնքան վտանգավոր է: Դե, բնական է, որ դա ձեռնտու է իշխանությանը: Հասարակությունը Սերժ Սարգսյանից պահանջելու բան չունի, նրանք Լևոն Տեր–Պետրոսյանից էին ինչ–որ բան սպասում: ՀԱԿ–ը կանգնել է նոր պրոցեսների ճանապարհին, նոր ծիլերի կայացման ճանապարհին, ա՛յ, սա է ամենասարսափելին,–ասել է նա։

Ըստ Մարինե Պետրոսյանի՝  ՀԱԿ–ը խաբել է հասարակությանը, և դա ամենավտանգավորն է, քանի որ երբ մարդուն առավելագույն բարձրության հույս ես տալիս, անկումն ամենացավոտն է լինում,  և մարդիկ արտագաղթում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը