Լրահոս

11.07.2011 12:27


Ախուրյան գետում խեղդվել է պատանի

Հուլիսի 10-ին ժամը 20.20-ին ստացված ահազանգի համաձայն` Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հարակից տարածքում` Ախուրյան գետում խեղդվել է պատանի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Շիրակի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ ջրային փրկարար:

Ժամը 00.47-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 158/026 տնակի բնակիչ 1995թ. ծնված Հովհաննես Մատինյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը