Կարծիք

24.11.2021 11:35


Խղճուկ, անգրագետ, ճմռթված, վախեցած մուտիլովչիկը ինքն իրեն հարցեր ընտրել` ինքն իրեն պատասխանում էր

Խղճուկ, անգրագետ, ճմռթված, վախեցած մուտիլովչիկը ինքն իրեն հարցեր ընտրել` ինքն իրեն պատասխանում էր

Ինչ ասեմՉէի նայել ոչմիբանի ինքնահարցազրույցը` ժամանակ չունեի:Բայց այն, ինչ հետո տեսա լրատվականների հրապարակած հատվածներում, ոչ մի նոր բան չբացահայտեց ինձ համար:

Խղճուկ, անգրագետ, ճմռթված, վախեցած մուտիլովչիկը ինքն իրեն հարցեր ընտրել` ինքն իրեն պատասխանում էր, չունենալով համարձակություն հրավիրել իրական ասուլիս ու նույնիսկ լրագրողների հարցերին պատասխանել, էլ չասեմ այն հարցերի մասին, որոնք հնչեցրել էին քաղաքացիները իր «անոնսի» մեկնաբանություններում և որոնք արագ-արագ ջնջում էին իր էջի ադմինները:

Էլ չասեմ «լայվի» ժամանակ անջատած մեկնաբանությունների հնարավորությունը:

Խղճուկ:

Ինչն էր պարզ ` պարզվում է , որ նա, որպես դասական թերուս ու խառնակիչ, դեռ չի «պարզել»` Ադրբեջանն ու Թուրքիան մեզ թշնանի են, թե չէ , ուզում են Հայաստանը գոյատևի, թե ոչ:

Մի տարի առաջ 5000 հայ սպանած, հիմա համարյա ամեն օր հայ զինվորին սպանող պետությունների մասին մտավոր օնանիզմով զբաղվողը չգիտի` ուզում են Հայաստանը գոյատևի թե ոչ: Իսկ մյուս հատվածում ասում է թե մենք որ զիջում ենք, ավելի են առաջ գալիս:

Ու սա ամբողջովին իր կերպարի տրամաբանության մեջ է: Երկու` լիովին, ամբողջովին, 180 աստիճան իրարամերժ մտքեր, ինչպես և ընդունված էր երկար տարիներ դեղին մամուլի լրագրողի հրապարակումներում` մի օր մի բան ասել, մյուս օրը հակառակը, քանի որ մի օր մի պատվեր էր ստանում , մյուս օրը հակառակը:

Հիմա այս իրարամերժությունը կրկին ունի բացատրություն, ինչ-ինչ առաջարկների ու պայմանավորվածություններ ձեռք բերելու պարագայում` որ մոտեցումը որ որդեգրի, դա էլ կլինի այդ պահի իրականությունը, ու կասի ես ասել եմ չէ...

Ոչ մի սրբություն, ոչ մի ճշմարտություն, ոչ մի սկզբունք, ոչ մի հետևողականությում, ոչ մի պետականամետություն` միայն ամեն ինչ ծառայեցնել սեփական հետույքը վարչապետի աթոռին պահելու համար, քանի որ, իր ընկալմամբ և խոսքերով, դա իր միակ անվտանգության երաշխիքն է: Իսկ եթե այդ իր նպատակի համար պիտի զոհվի հայը՞, պիտի հանձնվեն սուվերեն տարածքներ, ի՞նչ խնդիր, նա չունի այդ խնդիրը:

Հա, մեկ էլ լսեցի մի հատված, որտեղ ասում է թե իբր մենք ճանաչել ենք Ադրբեջանի սահմանները 1991 թվականին` ԱՊՀ մտնելով:

Ու դա այն դեպքում, որ Ադրբեջանը իր անդամակցությունը հաստատել է 1993 թվականին, իսկ Հայաստանը 1993 -ի վերջում, այսինքն այն ժամանակ, երբ Արցախը, արդեն իսկ երկու տարի առաջ` 1991-ին, պահպանելով ԽՍՀՄ բոլոր նորմերը, դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից և հռչակել անկախություն:

Այսինքն, եթե նույնիսկ ենթադրել որ ճանաչել ենք Ադրբեջանի սահմանները, ապա Արցախը իր կազմում այդ ժամանակ արդեն չի եղել:

Մի խոսքով` թերուս ոչմիբանի ինքնահարցազրույց:

Քրիստինա նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը