Լրահոս

11.07.2011 13:18


Լավրովը ԱՄՆ–ում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը

Լավրովը ԱՄՆ–ում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը

Հուլիսի 11-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եռօրյա այցով կլինի Վաշինգտոնում։ Այցի շրջանակներում նա ամերիկյան ղեկավարության հետ կքննարկի մի շարք հարցեր, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն է հայտնել աջակցել հակամարտության կարգավորման գործընթացին։

Ենթադրվում է, որ Լավրովն ԱՄՆ–ին կներկայացնի խնդրի լուծման ՌԴ նախագահի վերջին առաջարկությունները։

Հիշեցնենք, որ մինչ այդ Լավրովն այցելել էր Հայաստան ու Ադրբեջան՝ կողմերին փոխանցելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Դմիտրի Մեդվեդևի առաջարկությունները։

Այս խորագրի վերջին նյութերը