Շաբաթ օրվանից արդեն շրջանառվում են կոալիցիոն կուսակցությունների այն ներկայացուցիչների անունները, ովքեր պետք է երկխոսեն Հայ ազգային կոնգրեսի հետ։ Համաձայն այդ լուրերի՝ իշխանության ձևավորած աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀԿ-ից ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և Ֆինասատնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԲՀԿ–ից պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Բոստանջյանը, ՕԵԿ–ից այդ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը և ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11–ին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը ՀԱԿ–ի հետ երկխոսության մասին հայտարարել էր.
«Առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում»:
ՀԱԿ–ի հետ երկխոսելու իշխանության կազմը

7or.am