Աշխարհ

23.11.2021 14:16


Կրեմլը չի ​​բացառել կորոնավիրուսի համավարակի նոր ալիքները Ռուսաստանում

Կրեմլը չի ​​բացառել կորոնավիրուսի համավարակի նոր ալիքները Ռուսաստանում

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեպքերը վերջին օրերին նվազում են, բայց բոլորը հասկանում են, որ աշխարհին հիվանդացության նոր «ալիքներ» են սպասվում, և այստեղ անհրաժեշտ է բարձրացնել պատվաստումների մակարդակը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե նայենք այս օրերի ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի թվերի դինամիկային, ապա, իրոք, որոշակի նվազման միտում կա։ Հավանաբար բոլորն են հասկանում, որ, ամենայն հավանականությամբ, մեզ նոր ալիքներ են սպասվում։ Եվրոպացիներին էլ է սպասում, տեսեք, թե հիմա ինչ լարված իրավիճակ է եվրոպացիների մոտ։ Ես արդեն չգիտեմ` մեզ մոտ երրորդն է, նրանց մոտ չորրորդը, կամ նրանց մոտ հինգերորդն է, մեզ մոտ չորրորդը»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

«Բայց այն, որ ալիքները գնում են մեկը մյուսի հետևից, օբյեկտիվ է, և մենք տեսնում ենք, որ բոլորս` աշխարհի բոլոր պետությունները, բախվում են նույն խնդիրներին. դա պատվաստումների և վերապատվաստումների անբավարար մակարդակն է»,-հավելել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ աշխարհի բոլոր երկրներն «անհավանական ջանքեր են գործադրում՝ համոզելու քաղաքացիներին բարձրացնել պատվաստումների մակարդակը»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը