Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Փարիզում
Հուլիսի 8-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մշակութային միջոցառում` Գյումրիից ժամանած արվեստագետների և երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը և ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Արվեստագետ Վազգեն Պահլավունի Թադևոսյանը ներկայացրեց ,Հայաստանը և Ֆրանսիան հայ և ֆրանսիացի երեխաների աչքերովե նկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև իր հեղինակած ,Հայկական թուղթե էտյուդային դիմանկարների շարք ֆիլմը` ֆիլմի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանի ներկայությամբ:
Ցուցադրվեցին Արմեն Տեր-Մկրտչյանի լուսանկարչական աշխատանքները: Միջոցառման առանցքը Գյումրիից ժամանած «ԲԱՄԲԻՌ» ֆոլք-ռոք երաժշտախմբի համերգային ծրագիրն էր` խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Բարսեղյանի, Նարեկ Բարսեղյանի և Արիկ Գրիգորյանի մասնակցությամբ: Երաժշտախումբը հանդես եկավ հայկական երաժշտական ստեղծագործությունների մշակումների և սեփական երգացանկի կատարումներով: Միջոցառումը մեծ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՀԲԸՄ ղեկավարությունը, հայ, ֆրանսիացի և արտերկրից ժամանած արվեստագետներ: