Գտնվել է Android-ի օգտատերերին լրտեսելն անջատելու միջոց
Android ՕՀ-ով սմարթֆոնների համար նախատեսված բոլոր հավելվածներն ունեն օգտատերերին լրտեսելու գործիքներ: Arstechnica-ի փոխանցմամբ՝ Duckduckgo տեխնոլոգիական ընկերությունը տվյալների փոխանցումն անջատելու միջոց է գտել, փոխանցում է GazetaRu-ն։
Duckduckgo-ն նշել է, որ հայտնի անվճար Android հավելվածների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց ավելի քան 96%-ը պարունակում է հետևելու գործիքներ: Ամենից հաճախ դրանք Google-ը կամ Facebook-ն են։ Այս թրեքերների արգելափակման համակարգը թույլ է տալիս դադարեցնել օգտատերերի տեղեկատվության փոխանցումը տեխնոլոգիական հսկաների շտաբեր և տասնյակ գովազդային ցանցեր։ Android-ի համար Tracking Protection-ն արդեն հասանելի է Duckduckgo-ի դիտարկիչի բետա տարբերակում:
DuckDuckGo-ի արտադրանքի տնօրեն Փիթեր Դոլանժսկին ասել է, որ գործառույթը հիմնականում պատճենում է այն կարգավորումները, որոնք Apple-ը ներկայացրել է iOS-ում օգտատերերի գաղտնիության համար:

Աղվյուրը՝ news.am