Սրանց համատեղ հիստերիան հստակ ցուցիչ է՝ մեկ «Նիկոլը և ընկերները» ՓԲԸ-ն է ողջ արսենալը օգտագործում Քոչարյանի դեմ, մեկ՝ Ալիևը
Ի պատասխան նախորդ գրառման, շատ գոհ ձայնով մեկն ինձ ջախջախիչ հարված հասցրեց՝ ուղարկելով՝ «Քոչարյանը Աստծո պարգև էր մեզ համար. Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար» վերնագրով մի նյութ։ Նման հարված չէի սպասում, ինչ խոսք, տապալված եմ…
Փաստորեն, երբ տեղական արտադրության բռնողները(ղուշ), տվողները(«կաշառք») ու ուսուցիչների վրա «դանոսներ» գրողները էլ չեն աշխատում, օգնության են շտապում «կիրթ ու կառուցողական» եղբայրները, իսկ դե Շուշիում եղբոր գերեզմանով երդվող, բայց Շուշին հանձնողի ոտքերի տակ «welcome» աշխատողն էլ ադրբեջանցի «եղբայրների» ձայնն է հասցնում ՀՀ «հպարտ քաղաքացիներին»։
Սրանց համատեղ հիստերիան հստակ ցուցիչ է, մեկ «Նիկոլը և ընկերները» ՓԲԸ-ն է ողջ արսենալը օգտագործում Քոչարյանի դեմ, մեկ՝ Ալիևը։ Սրանց վախը, ոչ այնքան Աստծո պատիժ Նիկոլի իշխանության կորուստն է, որքան այն, որ հանկարծ իշխանության չգա Քոչարյանը։
Չեմ հարցնում, թե ինչպես կարող է Արցախի ազատագրման ակունքներում կանգնած, ծանր սոցիալտնտեսական վիճակից երկիրը հանած, ռազմական բալանսով Ադրբեջանին չզիջող երկրի ղեկավարը «Աստծո պարգև» լինել թշնամի երկրի համար, բայց լավ, ձեզ հարց տվե՞լ եք, սրանց՝ Նիկոլին, ընկերներին ու յուր եղբայրներին, Քոչարյանն ինչո՞ւ հանգիստ չի տալիս, եթե /ինչպես վերոհիշյալներն են պնդում տարբեր պատերի տակ/ ոչ վարկանիշ ունի, ոչ իշխանության կգա, ոչ էլ կարող է բեկում մտցնել երկրի գահավիժման այս ընթացքի մեջ։

Մտածեք։
Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից