Լրահոս

11.07.2011 10:25


Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

Իսրայելական ռազմական ինքնաթիռները կիրակի օրը լուսաբացին հարվածներ են հասցրել Գազայի արևելյան քաղաքներից մեկում գտնվող գործարանին, մեկ մարդ վիրավորվել է, վնասվել են մերձակայքում գտնվող բնակելի տներ։ Այս մասին հաղորդում է «ալ Կուդս» ռադիոկայանը։

Իսրայելի աղբյուրներն իրենց հերթին հաղորդել են, թե իրենց հարվածի թիրախը գրոհայինների կողմից օգագործվող թունելն է եղել, որն էլ գործողության հետևանքով ոչնչացվել է։

Իսրայելն իր հարվածները պատճառաբանում է այն հանգամանքով, որ մինչ այդ հակառակորդը  հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, ուստի սա պատասխան է թշնամու ռազմական գործողություններին։

Անկլավում շուրջ երկու ամիս հարաբերական անդորր էր հաստատվել, սակայն այս գործողություններից հետո իրադրությունը նորից սրվում է։

Այս խորագրի վերջին նյութերը