Լրահոս

11.07.2011 10:08


Ժոաո Սոարեշը նշանակավել է Հարավային Կովկասի և ղարաբաղյան հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ–ի հատուկ ներկայացուցիչ

Ժոաո Սոարեշը նշանակավել է Հարավային Կովկասի և ղարաբաղյան հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ–ի հատուկ  ներկայացուցիչ

ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Ժոաո Սոարեշը նշանակվել է Հարավային Կովկասի և ղարաբաղյան հակամարտության հարցերով հատուկ  ներկայացուցիչ։

Ինչպես նշված է ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այս մասին Բելգրադում կայացած ամենամյա լիագումար նիստի ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակությունների հետ  խորհդրակցությունից հետո ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն։

–Ժոաո Սոարեշը խոր գիտելիքների և տրածաշրջանում կարևորագույն գործընկերների  հետ  անձնական կապեր ունի։ Նա նաև  անհրաժեշտ  դիվանագիտական հմտություններ ունի, որպեսզի օգնի համախմբելու մարդկանց և անհարժեշտ քաղաքական ուշադրություն կենտրոնացնելու Կովկասում շարունակվող հակամարտությունների վրա,–հայտարարել է Էֆտիմիուն։

Իր հերթին Սոարեշն ընդգծել է, որ նոր պաշտոնում ինքը կձգտի շարունակել իր կապերի ընդլայնունը Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու  համար աջակցություն ցուցաբերել  ԵԱՀԿ Մինսկի  խմբին։

Այս խորագրի վերջին նյութերը