Կարծիք

22.11.2021 11:45


Սա այլևս հների և նորերի պայքար չէ, սա Հայաստանում մեր ֆիզիկական գոյության համար կռիվ է

Սա այլևս հների և նորերի պայքար չէ, սա Հայաստանում մեր ֆիզիկական գոյության համար կռիվ է

Իրար հերթ չտալով հրապարակվում են Խորհրդային Հայաստանի քարտեզներ, փաստաթղթեր, որոնցով փորձում են հիմնավորել այս կամ այն շրջանի Հայաստանին պատկանելը։

Իրական քաղաքականության (գերմաներեն Realpolitik) տեսանկյունից դրանք որևէ արժեք չունեցող հիմքեր են, մեր սահմանները կանցնեն այն վայրերով, որոնք կկարողանանք պահել ինքնուրույն կամ մեր դաշնակից Ռուսաստանի միջոցով։

Հիշեցնեմ, որ 1994 թվականի զինադադարից հետո Հայաստանի, Արցախի և ազատագրված տարածքների սահմանները դրվել են ուժի դիրքերից և ոչ այս կամ այն փաստաթղթի վրա հղում կատարելով։ Հետևաբար, հայ-ադրբեջանական նոր սահմանը կգծվի արյունով կամ կռվից խուսափելու ճանապարհով, ինչն արեց Ադրբեջանը 1994 թվականին՝ զիջելով գրեթե ամեն ինչ։

Գործող իշխանությունները, փորձելով խուսափել պատասխանատվությունից, մանևրում են այս երկու տարբերակների միջև, ինչի հետևանք կունենանք և՛ տարածքային, և՛ մարդկային կորուստներ։

Ճիշտ տարբերակն ընտրելու համար անհրաժեշտ է գնահատենք մեր ռեսուրսները, բարոյահոգեբանական մթնոլորտը և գործընկերների ծրագրերն այս տարածաշրջանում։ Անկախ նրանից, որ տարբերակը կընտրենք, նոր կորուստներ են լինելու. պետք է պատրաստ լինենք դրանց։

Սա այլևս հների և նորերի պայքար չէ, սա Հայաստանում մեր ֆիզիկական գոյության համար կռիվ է։

Մենք կարող ենք արդյունավետ լուծումներ գտնել, դրա համար համազգային համախմբում է հարկավոր։

Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը