Լրահոս

11.07.2011 10:04


ԵԱՀԿ ԽՎ–ը կոչ է անում աշխուժացնել գործադրվող ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

ԵԱՀԿ ԽՎ–ը կոչ է անում աշխուժացնել գործադրվող ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

Բելգրադում ավարտվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 20-րդ նստաշրջանը։ Դրա արդյունքներն են հռչակագրի ընդունումը և Պետրոս Էֆտիմիուի վերընտրությունը կառույցի նախագահի պաշտոնում։

Ընդունված հռչակագրում ընդգծվում է հակամարտությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ուժերի ջանքերն աշխուժացնելու անհրաժեշտությունը։ Հռչակագրում մասնավորապես ասվում է, թե ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ցավում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածությունը մեծացել է։ Վեհաժողովը կոչ է անում Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Մոլդովայում ու Վրաստանում հակամարտությունները կանխարգելելու համար ԵԱՀԿ շրջանակներում առավել աշխույժ ջանքեր գործադրել։

Այս խորագրի վերջին նյութերը