Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ «Էրդողանի ցուցադրած թյուրքական աշխարհի քարտեզի վրա կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ռուսաստանում»
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզի վրա, որն «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին օրերս նվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում՝ Ալթայում։
«Մեր թուրք գործընկերները խթանում են թյուրքերի միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, ինչի համար կարող եմ ափսոսալ, այն է, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այդ կենտրոնը «Թուրքիայում չէ, այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»։ Պեսկովը պարզաբանել է, որ «դա սուրբ վայր է ցանկացած թյուրքի համար, որտեղից նրանք եկել են»։
«Որպես թյուրքագետ եմ սա ասում»,-շեշտել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրել է թյուրքական աշխարհի քարտեզը, որն ընդգրկում է Ռուսաստանի տարածքի զգալի մասը։ Բահչելիի և Էրդողանի՝ 45 րոպե տևած հանդիպումից հետո կուսակցության թվիթերյան էջում հրապարակվել է քաղաքական գործիչների լուսանկարը, որտեղ նրանք կանգնած են՝ շրջանակված քարտեզը բռնած: Քարտեզի վրա Ռուսաստանի Դաշնության գրեթե 20 բաղկացուցիչ սուբյեկտներ Դաղստանից մինչև Օրենբուրգի մարզ, ներառյալ Սիբիրի զգալի մասը վերագրվել են «թյուրքական աշխարհին»։
Քարտեզի վրա Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ներկված են կարմիր։ Բալկանյան թերակղզու որոշ երկրներ, Իրանի մի հատվածը, Ռուսաստանի հարավային շրջանները, ինչպես նաև Սիբիրի և Արևմտյան Մոնղոլիայի մեծ մասը նշված են նարնջագույնով, իսկ Ալթայը, Յակուտիան և Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը նշված են դեղինով: Թե կոնկրետ ինչ են նշանակում այս գույները, քարտեզի հեղինակները չեն պարզաբանել։

Աղբյուրը՝ tert.am